Փաշինյանի կուսակցությունից որեւէ մեկը չի մասնակցել. Լրջագույն խնդիրներ կան ռուսների հետ

«168 ժամ» թերթը գրում է.

«Օրեր առաջ ռուսաստանյան «Единая Россия» կուսակցության եւ ԵՏՄ եւս 7 երկրներից կուսակցությունների ներկայացուցիչներ մասնակցել են «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հրավերով Երեւանում անցկացված Եվրասիական համաժողովին։

Հատկանշականն այն է, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունից կամ խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցությունից որեւէ ներկայացուցիչ հրավիրված չի եղել այդ համաժողովին՝ ո՛չ մասնակցի, ո՛չ հյուրի, եւ ո՛չ էլ անգամ դիտորդի կարգավիճակով։


Սա, ըստ էության, կարեւոր մեսիջ է, որովհետեւ կուսակցական կապերը մշտապես օգտագործվել են պետական կապերի առաջխաղացման, հարաբերությունների ձեւավորման համար, եւ այն փաստը, որ եւ՛ պաշտոնական, եւ՛ ոչ պաշտոնական ձեւաչափերում շփումը վարչապետ Փաշինյանի կուսակցության հետ փաստորեն բացակայել է ռուսների կողմից, եւս մեկ անգամ վկայում է այն մասին, որ որքան էլ նոր իշխանությունները հակառակի մասին են թմբկահարում, այնուամենայնիվ, ռուսների հետ հարաբերություններում, մեղմ ասած, լրջագույն խնդիրներ կան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս թեմայով
am