Սամվել Բաբայանի թեման «փակված» է. Արցախում լուրջ պայքար կընթանա 2 թեկնածուների միջեւ

«Հրապարակ» թերթը գրում է.

«2020 թվականի նախագահական ընտրություններին ընդառաջ Արցախում նախընտրական աժիոտաժը սկսված է։ Վերջին օրերին գրասենյակներ են բացում նախագահի հավանական թեկնածուներ, Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն ու ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը։

Մեր աղբյուրների փոխանցմամբ, Բալասանյանի՝ Ստեփանակերտում գտնվող կենտրոնական գրասենյակում մարդաշատ է, սակայն ամենամեծ թիմն ու գրասենյակներն ունի Արայիկ Հարությունյանը, եւ հենց այս երկու թեկնածուների միջեւ է ծավալվելու հիմնական մրցակցությունը։


Սամվել Բաբայանի թեման «փակված» են համարում, քանի որ մոտ մեկ ամիս Արցախում մնալուց հետո նա կարծես թե հրաժարվել է սահմանադրական փոփոխության գործընթացի մտադրությունից, որն Արցախում չբնակված անձին թույլ կտար առաջադրվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս թեմայով
am