Կլինկեր՝ Թոխմախի Մհերի համար. նա է կանգնած ցեմենտի հումքը տուրքից ազատելու նախաձեռնության հետեւում

«Ժամանակ» թերթը գրում է.

«Ցեմենտի արտադրության համար հումք հանդիսացող կլինկերը հարկումից ազատելու նախաձեռնության հետեւում կանգնած է ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանը՝ Թոխմախի Մհերը:

Վերջինս ունի ցեմենտի արտադրություն, սակայն այն մրցունակ չէ, քանի որ չունի կլինկերի արտադրություն, իսկ ցեմենտը արտադրում է ներմուծվող կլինկերի վերամշակման արդյունքում:


Կլինկերի ներմուծումը հարկումից ազատելու դեպքում Սեդրակյանը կարող է մյուս արտադրողների հետ հայտնվել հավասար եւ նույնիսկ ավելի շահավետ վիճակում, եւ իշխանության աջակցությամբ նրանց դուրս մղել շուկայից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս թեմայով
am