Պետք է չոտնահարել ո՛չ աշխատողների, ո՛չ տնտեսվարողների շահերը. Վահե Էնֆիաջյան

ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանն ապրիլի 19-ին խորհրդարանում իրանական ցեմենտի ներմուծման վրա հավելյալ տուրք սահմանելու հարցի քննարկման ժամանակ  հայտարարեց՝ օրեր շարունակ ԱԺ-ում տարբեր պաշտոնյաների, շահագրգիռ անձանց կողմից տարաբնույթ կարծիքներ, մեկնաբանություններ հնչեցին, բայց հիմնախնդրի հետ կապված լավագույնս պետք է խոսեն տնտեսագետները, տնտեսությունն ու տարածաշրջանի հիմնախնդիրները պատկերացնող մարդիկ, որ բովանդակալից քննարկում ունենան ու որոշում կայացնեն՝ չոտնահարելով ո՛չ աշխատողների, ո՛չ տնտեսվարողների շահերը:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոս Ավետիսյանի խոսքին արձագանքելով՝ Էնֆիաջյանը նշեց.

«Լինելով արարատցի, ներկայանալով որպես տեղաբնակ, պատկերացնում եք, չէ՞, Հայաստանում աշխատանքի հետ կապված խնդիրը որքան բարդ է, բիզնես-միջավայրը ցածր է, տնտեսություն զարգացնելը հեշտ չէ, եղած գործարանն ապահովում է բնակիչների աշխատանքի, կենցաղի հետ կապված հարցը»:

Պատգամավորն ասաց՝ «Արարատցեմենտ»-ի 1400 աշխատակիցներից 1000-ից ավելին Արարատի ու մերձակա գյուղերի բնակիչներն են:

Այս թեմայով
am