«Արսենալը» կիսաեզրափակչում է. Մխիթարյանը փոխարինման մտավ առաջին խաղակեսում

Եվրոպայի լիգայի խաղարկության քառորդ եզրափակչում Լոնդոնի «Արսենալը» մրցեց «Նապոլիի» հետ: Առաջին խաղում լոնդոնցիները հաղթել էին 2:0 հաշվով և վստահ առավելությամբ մոտեցել պատասխան խաղին:

Ինչպես հայտնում է armsport.am-ը, Նեապոլում կայացած խաղում գոլային պահերն այնքան էլ շատ չէին: Էմերիի թիմը վստահ տեսք ուներ ու ոչ մի հնարավորություն չտվեց մրցակցին:

Հանդիման հաշիվը բացվեց 36-րդ րոպեին: Տուգանայինից կատարած հիանալի հարվածով գոլի հեղինակ դարձավ Ալեքսանդր Լակազետը: Խաղի մնացած ժամանակահատվածում «Նապոլին» անզոր տեսք ուներ:

«Զինագործները» հաղթեցին 1:0 հաշվով և ընդհանուր 3:0 հաշվով հաղթանակ տոնելով դուրս եկան կիսաեզրափակիչ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և լոնդոնյան թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պահեստայինների նստարանին էր և փոխարինման մտավ 35-րդ րոպեին:

Այս թեմայով
am