Սա ցեմենտի հարց չէ, սա Հայաստանի տնտեսության ապագայի հարցն է․ Պապոյան

Ազգային ժողովում քննարկվում է Իրանից ներկրվող ցեմենտի վրա հավելյալ տուրքեր սահմանելու հարցը, որով առաջարկվում է իրանական ցեմենտի գինը բարձրացնել այնքան, որ հայկական արտադրողները մրցունակ լինեն դրա հետ։ Որոշակի կարգավորումներ, սակայն, մասնավորապես ցեմենտի բաղադրիչներից կլինկերի հարցը, թեժ քննարկումների առարկա է դարձել խորհրդարանում։

«Այս հարցը միայն առաջին հայացքից է վերաբերում ցեմենտին։ Սա, ըստ ինձ, ցեմենտի հարց չէ, սա հարց է Հայաստանի Հանրապետության տնտեսության ապագայի վերաբերյալ»,- ԱԺ ամբիոնից ասաց «Իմ քայլի» պատգամավոր Գևորգ Պապոյանը։

Պապոյանն ինքն իրեն հարցեր տվեց այս թեմայի մասին, ու ինքն էլ պատասխանեց այս հարցերին ու դրանով բացատրեց, թե ինչ են ուզում կարգավորել այս նախագծով։

Այս թեմայով
am