Էլինա Դանիելյանը պահպանում է տեղն առաջատարների խմբում. շախմատի ԵԱ

Անթալիայում շարունակվում է շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը: 7-րդ  տուրում Էլինա Դանիելյանը սևերով ոչ-ոքի է խաղացել Վրաստանը ներկայացնող Բելա Խոթենաշվիլիի հետ: Էլինան ունի 5  միավոր և առայժմ 130 մասնակիցների թվում զբաղեցնում է 7-րդ տեղը: Առաջատարը՝ 6 միավորով,  Ռուսաստանը ներկայացնող Ալինա Կաշլինսկայան է: Տուրի մյուս պարտիաներում Լիլիթ Մկրտչյանը նույնպես ոչ-ոքի է խաղացել, իսկ Մարիա Գևորգյանը, Աննա Սարգսյանը և Սիրանուշ Ղուկասյանը հաղթել են: Լիլիթ Մկրտչյանն ունի 4․5 միավոր, իսկ Մարիա Գևորգյանը, Աննա Սարգսյանը և Սիրանուշ Ղուկասյանը՝ 4-ական միավոր: Առաջնության ավարտին մնում է 4 տուր:

Այս թեմայով
am