Ցեմենտի հարցը քննարկել եք ոչ բոլոր արտադրողների հետ․ հարց է առաջանում՝ ո՞ւմ շահերն է սա սպասարկում․ Մելքումյան

Իրանական ցեմենտի վրա հավելյալ տուրք սահմանելու մասին կարգավորումը, որ քննարկվում է Ազգային ժողովում, միանշանակ չի ընդունվում, քանի որ եթե ցեմենտի բաղադրիչներից մեկը շարունակելու է ներկրվել, ոչ թե տեղում արտադրվել, ապա բխում է ընկերությունների միայն մի մասի շահերից։

Այս հարցով Ազգային ժողովում քննարկման ժամանակ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն իշխանական պատգամավորներին հակադարձեց, որ նրանք այս հարցը քննարկել են ոչ բոլոր արտադրողների հետ, մեծ կոլեկտիվների հետ այս հարցը չի քննարկվել։

«Քննարկել եք մի մասի հետ, որտեղից խնդիր է առաջանում, թե ո՞ւմ շահերն է սա սպասարկում։ Շատ բնական հարց է առաջանում»,- ասաց Մելքումյանը։

Նա պնդեց, որ շուկայում գործում է երկու խոշոր ընկերություն, որոնք ապահովում են ցեմենտի արտադրության 80 տոկոսը։ Իսկ եթե Իրանից կլինկերի ներմուծումը հավելյալ հարկման չի ենթարկվում, ապա ցեմենտ արտադրողները կլինկերը կսկսեն ոչ թե արտադրել, այլ ներկրել, ինչից ոչ միայն շուկան կտուժի հարկերի տեսանկյունից, այլև ռազմավարական հումք հանդիսացող ապրանք Հայաստանում այլևս չի արտադրվի։

Այս թեմայով
am