Մի կյանքի պատմություն, որ հարկավոր է կարդալ (լուսանկար)

 Երիտասարդ և տաղանդավոր աղջկա առաջին քայլերը,որ աշխարհին ճանաչել է տալիս, թե ով է հայը ու ինչերի է նա ընդունակ: Երեկ նոյեմբերի 21~ին լույս տեսավ 22~ամյա Լիանա Դավթյանի առաջին գիրքը: Լիանան իր գիրքի մասին տեղեկացրել էր իր ֆեսբուքյան էջում և կատարել հեևյալ գրառումը.

 2015-ն էր` ֆրանսահայ կինոռեժիսոր Ռոբեր Գեդիկյանի հետ նստած էինք Երևանում` Արտ Բրիջի դիմաց... սիգար էր վայելում, չնայած որ բոլորն անցնում էին ու աչքի պոչով խեթ նայում, իսկ լազուրյա ափին բնակվողի համարի դա նորմալ էր... առաջին մարդը, ով ինձ ոգևորեց և հավատաց, որ կարող եմ մինչև վերջ ավարտին հասցնել սկսածս... 2017թ.-ի նոյեմբեր 21. այսօր լույս տեսավ իմ առաջին գիրքը` սնված ավագ-խոհարար Կարեն Պողոսյանի հմտություններով:

«Le plaisir de cuisiner» կամ «Պատրաստելու հաճույքը» գիրք առանց խոհարարական բաղադրատոմսերի, սակայն մի կյանքի պատմություն, որ հարկավոր է կարդալ: Շնորհանդես` նոյեմբերի 26, Մոնակո, Գրիմալդի ֆորում: Խորին շնորհակալություն այն մարդկանց, ովքեր աջակցեցին ինձ:

Այս թեմայով
am