Գազի գինն ուղիղ համեմատական է Պուտինի այցին. ՌԴ նախագահը դիտավորյալ է ձգձգում իր այցը

«Փաստ» թերթը գրում է.

«Ինչպես հայտնի է, գազի գնի հարցն անընդհատ ձգձգվում է, պաշտոնյաները պարբերաբար հայտարարում են, թե բանակցությունները շարունակվում են:

«Փաստ» թերթի իրազեկ աղբյուրների համոզմամբ, այս հարցը ժամանակավորապես առկախվել է, քանի որ դեռեւս ձգձգվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան նախատեսված այցը:


Ըստ լուրերի, գազի գնի բարձրացման հարցը օրակարգում «կպտտվի» եւ տարբեր «սոուսներով» կմատուցվի հանրությանը, մինչեւ վերջապես Պուտինի այցը կայանա: Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ հենց այցից հետո էլ կորոշակիանա ՀՀ ներմուծվող գազի գնի՝ առաջիկա հինգ տարիների «ճակատագիրը»:

Ի դեպ, ռուսաստանյան մեր աղբյուրները պնդում են, որ Պուտինն իր այցը դիտավորյալ է ձգձգում, քանի որ իր համար անընդունելի է Ռոբերտ Քոչարյանի եւ Յուրի Խաչատուրովի հանդեպ գործող իշխանությունների դիրքորոշումն ու կիրառած գործիքակազմը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս թեմայով
am