Գիտնականները գտել են տիեզերքի «առաջին» մոլեկուլը

SOFIA աստղադիտարանի գիտնականները կարևորագույն արդյունք են գրանցել տիեզերքի ուսումնասիրման գործում: Գիտնականները հայտնաբերել են տիեզերքի «առաջին» մոլեկուլը: Այս մասին հաղորդում է NASA-ն:

Ըստ մասնագետների՝ առաջին մոլեկուլը տիեզերքում եղել է հելիումի հիդրիդի իոնը: Մեծ պայթյունից շուրջ 100 000 տարի անց տարածությունում հայտնվել են ջրածնի, հելիումի և լիթիումի ատոմներ: Հելիումի և իոնացված ջրածնի միացումից էլ առաջացել է հելիումի հիդրիդի իոնը(HeH+):

Ամեն մոլեկուլ ունի իր առանձնահատուկ ճառագայթումը: Մասնագետները հենց դրա շնորհիվ էլ հայտնաբերել են հելիումի հիդրիդի իոնը Ծիր Կաթինի  NGC 7027 համակարգում, որը գտնվում է Երկրից  3000 լուսային տարի հեռավորության վրա:

Այս տարրը ամենատարածվացներից մեկն է Երկրի վրա: Սակայն դրա առկայությունը տիեզերքում ապացուցել մինչև հիմա չէր հաջողվում:

Այս թեմայով
am