Հեղափոխության օրերին փշալարերից այն կողմ կար մի փոքրիկ` Փարիզ

 «Իրականում դժվար է, բայց արդյունքի հաճույքը առավել է». Քրիստինա Նալբանդյան

Վերջին օրերին Ֆրանսիայում տեղի ունեցած և հատկապես քրիստոնեական աշխարհը ցնծած պատահարի, Նոր Հայաստանում նախաձեռնվող ծրագրերի, գործնական խնդիրների ու դրանց լուծման միջոցների մասին meganews.am զրուցեց  Ֆրանսիայի իսկական սիրահար, հմայիչ ու նորարար կին՝ «Տուր Դելիս» 

տուրիստական գործակալության և «Դելիս ակումբ»  -ի հիմնադիր  Քրիստինա Նալբանդյանի հետ:

- Տիկին Նալբանդյան, որպես Ֆրանսիային անմնացորդ սիրահարված մարդու, առաջին հերթին պիտի հարցնեմ Փարիզի Աստվածամոր տաճարից ավալի դեպքի մասին: Շատ տարբեր կարծիքներ են շրջանառում դրա հրդեհվելու պատճառի հետ կապված, ըստ Ձեզ, նաև Երուսաղեմի այդ օրվա հայտնի դեպքը պատահականությու՞ն  էին:

-Կարծում եմ նման պատահականություններ չեն լինում: Անչափ ցավում եմ, վստահ եմ դա ցավալի է նաև յուրաքանչյուր առողջ դատողությամբ մարդու համար, ով իր սրտում ունի հավատք: Հուսով եմ այն արագ կվերականգնվի դառնալով էլ ավելի գեղեցիկ:

- Ոչ պակաս լարված օրեր անցան նաև մեր երկրում անցյալ տարի հեղափոխական Հայաստանում, Դուք և Ձեր կազմակերպությունը ակամայից այդ իրադարձությունների կենտրոնում էիք՝ փշալարներից այն կողմ: Ո՞րն էր Ձեր հիմնական զգացողությունը այդ պատմական օրերին և ինչպե՞ս եք այն հիշում հիմա:

   -- Այդ ամենում կարևորն այն էր, որ մեր նոր Հայաստանի երազանքը իրականություն դարձավ, հուսամ մենք կշարունակենք քայլել կառուցողական ճանապարհով: Իսկ այդօրերին գործելով ու չգործելով, որովհետև հավանաբար հիշում եք, որ Բաղրամյան փողոցը գրեթե ամբողջությամբ փակ էր փշալարներովմեր հայրենակիցներին օգտակար էինք լինում ինչպես կարողանում էինք՝ անվարձահատույց ընդունում էինք և ոստիկաններին, և  ցուցարարներին, և հոգով ու սրտով մեր ժողովրդի հետ  էինք:

- Ինչպե՞ս Ձեզ հաջողվեց Հայաստանի մայաքաղաքի կենտրոնում կյանք տալ մի սրճարան - ռեստորանի, որը ամենամեծ ու փոքր մանրուքներով հիշեցնում է աշխարհի սիրո մայրաքաղաք՝ Փարիզը:

- Շնորհակալություն Ձեր գնահատականի  համար, ինձ համար շատ կարևոր էր հասնել այդ նպատակին:

Արդեն տասնհինգ տարի է ինչ այստեղ՝ Բաղրամյան փողոցում գործում է  մեր տուրիստական գործակալությունը՝ սրճարանի երկրորդ հարկում: Մոտ երեք տարի առաջ էրոր տարածքը առավել արդյունավետ օգտագործելու  նպատակով միտք հղացավ ունենալ  սրճարան իմ և մեր «Տուր Դելիս» տուրիստական  գործակալության  ամենասիրած ուղղության  քաղաքը հիշեցնող միջավայրով: Անամենասիրած ուղղության քաղաքը հիշեցնող միջավայրով: Կարծես ինձ հաջողվեց, քանզի ունենք մշտական հաճախորդներ ամենատարբեր դաշտերից: Քանի որ պետական երկու խոշոր հաստատությունների տարածքում եզակի ենք ներկայացված, միշտ ունենք ամենատարբեր քաղաքական թևերի հետաքրքիր հաճախորդներ, ովքեր որպես կանոն ընկերանում՝ մտերմանում ենՀասցրել ենք ձևավորել «Դելիս Ակումբ»: Վերջինս փակ ակումբ է, յոթ տարի է ինչ գործում է միայն «Տուր Դելիսի» հաճախորդների համար, որի շրջանակում հավաքվում էինք միայն ամռանը, քանզի հավաքատեղին Նոր Նորքի երկրորդ միկրոշրջանում բացօթյա լողավազանով սրրճարան էր: Այնտեղ շատ հետաքրքիր ու բազմատեսակ միջոցառուներ ենք կազմակերպում՝ շնորհանդեսներ, տարաբնույթ արարողություններ և այլն, բայց հետո,տարվա ընթացքում կարծես հավաքատեղի չէր լինում, ուստի և այս սրճարան-ռեստորանի պահանջարկը իրականում կար: Շուտով կբացենք նաև բացօթյա հատվածը, իհարկե,կրկին Փարիզյան յուրօրինակ շնչով՝ուտեստներով, ըմպելիքներով, սպասարկմամբ, հարդարմամբ և այլն:Իրականում աստիճանաբար աճում է հատկապես Ֆրանսիա այցելողների ու այն սիրողների թիվը, ինչը հետագայում երևում է նաև մեզ մոտ այցելությունների ու բուն ֆրանսիական ուտեստների պատվերների թվով:

-Քանի որ Ձեր տուրիստականի ամենասիրված ուղղություներից  է Ֆրանսիայի հանրապետությունը, հատկապես ի՞նչ տեսնել ու վայելել խորհուրդ կտաք  այցելողներին:

- Օօօ, Ֆրանսիայում շատ-շատ բան կա տեսնելու, յուրաքանչյուր այցելությամբ նոր բացահայտումներ են լինում, ուստի ծրագիրը կարող է որոշվել ըստ այցելության նպատակի: Օրինակ՝ մենք շատ սիրում ենք հարսանյաց շրջագայություններում ներառել նորապսակների զբոսանքը, երբ փոքրիկ նավով Սենա գետով անցնելուց կամուրջից թափվում է ծաղկե անձրև և  մի շարք այլ ռոմանտիկ ծրագրեր: Հայերըշատ սիրում են Լազուրե ափը, վերջին տարիներին հատկապես դահուկային սպորտի սիրահարների մոտ մեծացել է հետաքրքրությունը Ֆրանսիայի Ալպերի նկատմամբ: Նախկինում այս խավը գերադասում էր մեկնել Ավստրիա, բայց Ֆրանսիական Ալպերը իսկապես շատշատ գեղեցիկ են ու հնարավոր է գնային բավականին ճկուն համակարգով գտնել յուրաքանչյուր շրջագայողին նպատակահարմար առաջարկ:

Որքա՞ն շատ են մեր հայրենակիցները արտասահման մեկնելու նպատակով դիմում տուրիստական գործակալություններին :

- Իրականում այստեղ կա խնդիր, մեր հայրենակիցները խորապես համոզված են, որ շրջագայությունը հատկապես Եվրոպական երկրներ թանկ հաճույք է, և այո, որոշ վերապահումներով ենդիմում: Սակայն եթե մեզանում, ինչպես և ամբողջ աշխարհում ձևավորվի շրջագայության համար նախատեսված բյուջեի որոշման մշակույթ, հավատացեք ցանկացած տուրիստական գործակալություն տվյալ գումարի շրջանակում կկազմակերպի առավելագույնը, քանզի դա առաջին հերթին իր վարկանիշն է:

- Իսկ ըստ Ձեր փորձի, ի՞նչ պետք է փոխվի մեր իրականությունում, որպեսզի արտասահմանցիների համար Հայաստանը ևս դառնա զբոսաշրջային համար առաջին ուղղություններից  մեկը:

-Ներգնա տուրիզմը ինչ խոսք հարկավոր է զարգացնել: Այդ նպատակով մի քանի տարի առաջ ստեղծեցինք cometoarmenia.am կայքը, որտեղ բացի քաղաքականությունից տեղեկություններ կան յոթ լեզվով Հայաստանում ամեն ինչի մասին՝ դեսպանատներ, հիվանդանոցներ, բանկեր, նախարարություններ, տեսարժան վայրեր, դատարաններ, ժամանցի վայրեր և այլն: Ամբողջ աշխարհում ընդունված է յուրաքանչյուր քաղաքում ունենալ զբոսաշրջիկների համար անվճար տեղեկատու կենտրոններ, օրինակ՝ նույն Ֆրանսիայում կա այդպիսի երեք հազար կենտրոն: Հայաստանում նույն պես արդեն սկսել են գործել նմանատիպ կենտրոններեր, դրանք պետք է լինեն ամենուրեք ու հասանելի, որ զբոսաշրջիկը տեղում որևէ խնդիր չունենա, դա մեր երկրի պատիվն է: Պատկերացրեք, Հայաստանում ներգնա տուրիզմի հետ կապված առկա յուրաքանչյուր էլէմենտ մեր տեղական տուր գործակալությունների ահռելի աշխատանքի արդյունքն է, ընդ որում խոսքը բնավ մեր մասին չէ:

-Անկասկած, դա նախապայմանն է: Իսկապես մեր համախմբված թիմով հաճույքով աշխատում ենք, որ յուրաքանչյուր մարդ հնարավորություն ունենա իր շրջագայությունը դարձնել հաճելի ու անմոռաց: Ի դեպ, ես որոշել եմ որ հաջորդ կյանքում ևս ընտրելու եմ այս մասնագիտությունը:

- Որտեղի՞ց Ձեզ այսքան նորարար գաղափարներ և  ինչպե՞ս եք այս ամենը հասցնում գործնականում:

- Իրականում դժվար է, բայց արդյունքի հաճույքը առավել է: Հատկապես, երբ համախոհներով արդեն ակումբի շրջանակներում կիսվում ենք մեր տպավորութուններով, պարզապես թևեր ենք առնում այն մտքից, որ մարդկանց այդքան դրական ապրումներում, գուցե իրենց կյանքի ամենավառ փուլում մենք էական դեր ենք ունեցել:

Հարցազրույցը վարեց՝ Կարինե Սահակյանը 

Այս թեմայով
am