Հրաժարական է տվել Վրաստանի էկոնոմիկայի նախարարը

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն ստորագրել է էկոնոմիկայի նախարար Գիորգի Քոբուլիային պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը։

Ինչպես հաղորդում է «Ալիք Մեդիա»-ն, տեղեկատվությունը քիչ առաջ տեղադրվել է կառավարության կայքէջում: Կառավարության էջում հրապարակվել է նաև երկրորդ հրամանագիրը, որի համաձայն՝ էկոնոմիկայի նախարար է նշանակվում Նաթիա Թուրնավան, որը մինչ այժմ էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնն էր զբաղեցնում:

Գիորգի Քոբուլիան էկոնոմիկայի նախարար էր նշանակվել 2018 թվականի հուլիսի 12-ին: Նախարարի պաշտոնից հեռանալու պատճառը դեռևս անհայտ է: Imedi հեռուստաընկերության փոխանցմամբ՝ պատճառը Քոբուլիայի և Բախտաձեի միջև եղած տարաձայնություններն են։

Այս թեմայով
am