ԱԱԾ-ն վարչապետին ենթակա մարմին է. Վ. Կարապետյանը՝ Սանասարյանի պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցնելու՝ վարչապետին ուղղված որոշման մասին

ԱԱԾ-ն վարչապետին ենթակա մարմին է: Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք հայտնի է վարչապետի տեսակետը Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի լիազորությունների դադարեցնելու հետ կապված որոշման մասին:

«ԱԱԾ-ն վարչապետին ենթակա մարմին է, այսքանը»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, քննիչի կողմից դատախազի համաձայնությամբ որոշում է կայացվել ժամանակավորապես դադարեցնել նրա լիազորությունները: Այդ որոշումն ուղարկվել է վարչապետին:

Դավիթ Սանասարյանն էլ նշել է, որ չի ընդունում մեղադրանքը: «Իմ դեմ իրականացվողը շինծու է, դա անգամ ապացուցման կարիք չունի»,-գրել էր նա իր ֆեյսբուքյան էջում:

Այս թեմայով
am