Փարիզի իշխանությունները «դեղին բաճկոններին» արգելել են ապրիլի 20-ին ցույցեր կազմակերպել Աստվածամոր տաճարի մոտակայքում

Փարիզի իշխանություններն արգելել են ապրիլի 20-ին «դեղին բաճկոններ» շարժման բողոքի ակցիաների անցկացումը Սիտե կղզում՝ Աստվածամոր տաճարի շրջանում: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է մայրաքաղաքի ոստիկանությունը:

«Փարիզի Աստվածամոր տաճարում տեղի ունեցած հրդեհից հետո մայրաքաղաքի ոստիկանությունը հրաման է արձակել, որով անվտանգության պարագիծ է սահմանվում, որն արգելում է մարդկանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժը», - ասվում է ոստիկանության թվիթերյան հաղորդագրության մեջ:

Անվտանգության պարագծի մեջ ներառվում են մի քանի լողափեր և կամուրջներ: Այս որոշումը կայացվել է անվտանգության նկատառումներից ելնելով՝ պայմանավորված օրեր առաջ տաճարում բռնկված հրդեհով:

Սիտե կղզուց բացի, «դեղին բաճկոնների» ցույցերն արգելվել են նաև Ելիսեյան դաշտերի և Ելիսեյան պալատի հարևանությամբ:

Այս թեմայով
am