Լավրովն ու Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել, քննարկել Լիբիայում տիրող իրավիճակը

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել թուրք գործընկերոջ՝ Մևլյութ Չավուշօղլուի հետ, որի ժամանակ կողմերը քննարկել են Լիբիայում տիրող իրավիճակը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ մեջբերելով ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունը:

«Նախարարները կարծիքներ են փոխանակել Լիբիայում տիրող ներկա իրավիճակի վերաբերյալ, մտահոգություն են հայտնել լարվածության լուրջ սրման պատճառով՝ Տրիպոլիում տարբեր զինված խմբավորումների միջև չդադարող մարտերի ֆոնին, որոնք հանգեցրել են բազմաթիվ զոհերի», - ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Բացի այդ, կողմերը հաստատել են հակամարտող կողմերի հաշտեցմանը և հրադադարին աջակցելուն հավատարիմ մնալու տրամադրվածությունը:

Երկու երկրի արտաքին գործերի նախարարները դիտարկել են նաև Սիրիայի հարցով բարձր մակարդակով հերթական հանդիպման նախապատրաստական աշխատանքների ընթացքը:

Այս թեմայով
am