«Հայերի հետ կատակել պետք չէ». Թիմատին չի կարողացել մերժել հայ տղային

Ռուսաստանցի հայտնի ռոք կատարող Թիմատին, որն այս օրերին գտնվում է Հայաստանում, լուսանկար է հրապարակել, որում նա փոքրիկ հայ տղայի հետ է:

«Ատրճանակը ծանր էր, երկաթյա ու փորագրված:  Փակաղակն աշխատում էր: Տղայի` միասին լուսանկարվելու առաջարկը մերժելու տարբերակ չկար»,- այսպիսի գրառում է արել լուսանկարի տակ Թիմատին:

Լուսանկարի տակ արված մեկնաբանություններում օգտատերերն աջակցել են խաղալիք ատրճանակով հայ տղային: Ոմանք ասել են, որ հայերի հետ կատակներ անել պետք չէ, ոմանք էլ նշել են հայ երեխաների ճիշտ դաստիարակության մասին:

Այս թեմայով
am