Երևան-Սևան ճանապարհին հայտնաբերվել է առևանգված Mercedes G500-ը. Shamshyan.com

Ապրիլի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 19:50-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի և Սևանի բաժինների քրեական հետախուզության բաժանմունքների ծառայողները Շենգավիթի ոստիկանապետ Հրաչ Խոստեղյանի և Սևանի բաժնի պետի օպերգծով տեղակալի գլխավորությամբ, համագործակցելով ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի (դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ) ծառայողների հետ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ Երևան-Սևան ավտոճանապարհի 75-րդ կմ հատվածում կայանված վիճակում հայտնաբերել են Mercedes G 500 մակնիշի 14 ՍՍ 414 համարանիշի ավտոմեքենան:

Առավոտյան ժամը 9:10-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին է դիմել Հ. Գ.-ն և հայտնել, որ Չեխովի փողոցի թիվ 21 հասցեում գործող ավտոլվացման կետի աշխատակիցը ժամեր առաջ գողացել է ավտոմեքենան: Ոստիկանները պարզել են, որ ավտոմեքենան առևանգել է Վանաձոր քաղաքի բնակիչ, 31-ամյա Վահե Սանթրոսյանը, և ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

Այս թեմայով
am