Սարսափահար հրաժարվում եմ. Լենա Նազարյանը չի ընդունել Գևորգ Պետրոսյանի հետ բանավիճելու հրավերը

ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով հրավիրել էր ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանին բանավեճի.

«Ես ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանին, ով իմ բացակայությամբ հեգնել է իմ կողմից գրքեր ու օրենքներ կարդալու հորդորը, հրավիրում եմ բանավեճի՝ ԱԺ գործունեության տիրույթում գտնվող ՑԱՆԿԱՑԱԾ ԹԵՄԱՅՈՎ, այդ թվում՝ նաև՝ ՀՀ Կառավարության գործունեության հարցերով: Ընդ որում՝ ինքը կարող է ներկայանալ ծածկագրով (ինչպես միշտ), իսկ ես կներկայանամ ձեռնունայն... Հա, ի դեպ, նա մի առավելություն էլ ունի՝ ինքը «քայլել» է հայտնի քայլարշավի օրոք, ես՝ ոչ... Ես մի թերություն ունեմ՝ իրավունքի դասագրքերի միանձնյա հեղինակ եմ, իսկ ինքը՝ «առավելություն»՝ հեգնում է կարդացողներին...»:

Հաղորդավարներից մեկը ֆեյսբուքում գրել էր, որ պատրաստ է կազմակերպել բանավեճը, որի մեկնաբանությունում Լենա Նազարյանը գրել է.

«Սարսափահար հրաժարվում եմ»։

Այս թեմայով
am