ՀՀ վարչապետն ու Գագիկ Ծառուկյանը քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում՝ «ԱրարատՑեմենտ»-ի հարցը

Քիչ առաջ կառավարությունում ավարտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հանդիպումը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը:

Մեր հարցին, թե ի՞նչ է քննարկվել հանդիպման ժամանակ, Կարապետյանը պատասխանեց. «Քննարկվել է կառավարություն-խորհրդարան հարաբերությունները, ներդրումային միջավայրի վերաբերյալ հարցեր, նաեւ «ԱրարատՑեմենտ»-ի գործարանի շուրջ ստեղծված իրավիճակը»:

Այս թեմայով
am