Գագիկ Ծառուկյան. «18 անգամ էլ գործից հանել են։ Էդ մարդը իրավո՞ւնք ունի Ծառուկյանի անունը գոնե ասելու»

Ծառուկյանը՝ Վահագն Հովակիմյանի մասին. 10 տարի ՀԺ-ում է աշխատել, 18 անգամ գործից հանել են
«Ամենակարևորը դատարկ-դատարկ խոսելը չի։ Այսօր ժողովուրդը սպասում է գործի, փոփոխությունների, տնտեսական, առօրյայում, բարեկեցության»,-ԱԺ դահլիճի մուտքի մոտ պատասխանելով լրագրողների հարցերին հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ արձագանքելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանի ելույթին։

Ծառուկյանն ասաց, ճշտել է, Վահագն Հովակիմյանն իրական կյանքում ոչինչ չի արել։

«Տասը տարի «Հայկական ժամանակ»-ում աշխատել է որպես հասարակ լրագրող, 18 անգամ էլ գործից հանել են։ Էդ մարդը իրավո՞ւնք ունի Ծառուկյանի անունը գոնե ասելու։ Էդ մարդը համեմատական կարգով պիտի նայի, թե ում մասին է խոսում, նայի, թե Ծառուկյանն ինչ է ասել»,-ասաց ԲՀԿ առաջնորդը։

Հարցին, հնարավո՞ր է Ծառուկյանը վերանայի իր աշխատաոճն ու ավելի հաճախ ելույթ ունենա, ԲՀԿ-ական գործիչն արձագանքեց, եթե ցանկացած պատգամավոր իր արածի գոնե 3 տոկոսն արած լիներ, ապա այսօր երկիրը կծաղկեր ու կզարգանար։

Նա պնդեց, ծրագիր, նախագիծ ներկայացնելուց առաջ կուսակիցները հանդիպում են անցկացնում, քննարկում ունենում։

«Իմ ելույթն ու իմ թիմակիցների ելույթը նույնն է։ Մենք այսօր թիմ ենք, բոլորը մեկի համար, մեկը՝ բոլորի»,-ասաց նա։

Այս թեմայով
am