Թատրոնի տնօրենը դատի է տվել մշակույթի նախարարությանը

Առաջին նիստին ներկա է եղել միայն մշակույթի նախարարության իրավաբանական վարչության պետ Անուշ Ղազարյանը։ «Առաջին նիստի ընթացքում մեր փաստաբանը դատավորին ներկայացրել է ամբողջ փաստերը, նրանց էլ պարտադրել են հիմնավորել հիմքերը, հիմա 23-ին պետք է դատարան ուղարկեն հիմքերը եւ հիմնավորեն։ Իսկ այն, որ Նազենի Ղարիբյանն ասում է՝ տարածքը զավթել եմ, կնիքը չեմ հանձնում, դա զրպարտություն է, նա իրավունք չուներ նման հայտարարություն անելու, եթե որեւէ հիմք չուներ, թող դրա պատասխանը տա, թե ինչու է զրպարտել ինձ եւ խաթարել թատրոնի աշխատանքը»,- ասում է Գայանե Կարապետյանը։

Հիշեցնենք, որ 2018 թվականի դեկտեմբերի 28-ին լրացել էր թատրոնի տնօրեն Գայանե Կարապետյանի պայմանագրի ժամկետը, եւ մշակույթի նախարարությունը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակել Լիլիթ Փալանջյանին, ով, սակայն, այս ամիսների ընթացքում աշխատանքի չի ներկայացել։ «Ի դեպ, Պետգույքը Նազենի Ղարիբյանին պատասխանել է, որ այս տարածքն իրենց չի պատկանում, եւ ինքն իրավունք չուներ տարեսկզբին դուռ կոտրելու։

Կնիքն էլ ես 1-2 ամիս է՝ արդեն հանձնել եմ ոստիկանություն, ինչը պատճառ չէ ժողովրդին աշխատավարձ չտալու համար, որն ակամա առաջացրել է մեզ վրա տույժ-տուգանքների հավելում։ Փոխանակ հիմա թատրոնն աշխատեր, իր դարդնուցավը հոգար, բայց նման քայլերը նպաստում են, որ տույժ-տուգանքներն ավելանան, պետական տուրքերը չեն վճարվել, ու դա արվել է Նազենի Ղարիբյանի ցուցումով»,- ասաց Կարապետյանն ու հավելեց, որ թեեւ մի քանի ամիս է՝ աշխատավարձ չեն ստացել, բայց շարունակում են բնականոն աշխատել, ներկայացումներ խաղալ։

hraparak.am

Այս թեմայով
am