Տնօրեն է ընտրվել ԺՊ Սերգեյ Խաչատրյանը

Տեղի է ունեցել «Հոգեկան առողջության վերականգնման ազգային կենտրոնի»՝ «Նուբարաշենի հոգեբուժական կլինիկայի» տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը։ Մինչ այդ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել առողջապահության նախկին փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը։ Հենց նա էլ ընտրվել է կենտրոնի տնօրենի պաշտոնում։

Մրցույթին մասնակցելու սկզբնական հայտ են ներկայացրել 4 հոգի, որոնցից մեկը որոշել է չներկայանալ մրցույթին, իսկ մյուս մասնակիցները չեն հաղթահարել 1-ին և 2-րդ փուլերը։ Մրցույթն անցկացվել է կառավարության 992 Ն որոշման համաձայն՝ թափուր պաշտոններին նշանակման մրցույթի անցկացման վերաբերյալ։ Կառավարության կողմից ձևավորված մրցութային հանձնաժողովը կազմված է եղել 8 հոգուց։

Այս թեմայով
am