Երեւանը լուծում է Ղարաբաղի կարգավիճակի հարցը․ Էլման Նասիրով

Պաշտոնական Երեւանը փորձում է այնպես անել, որ բանակցություններում լուծվի Ղարաբաղի կարգավիճակի հարցը։ Այս մասին հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ եւ այդ երկրի պառլամենտի անդամ Էլման Նասիրովը, անդրադառնալով OXU.az-ի հետ զրույցում նախօրեին Մոսկվայում տեղի ունեցած Մնացականյան-Լավրով-Մամեդյարով հանդիպմանը։

«Ընդհանուր առմամբ պարզ դարձավ, որ այդ հանդիպմանը չորս հարց է քննարկվել։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը»,- ասել է ադրբեջանցի խորհրդարանականը։ Ադրբեջանական կողմը, ըստ Նասիրովի, երկու հարց է բարձրացրել՝ հայկական զինված ուժերի դուրս բերումն այսպես կոչված գրավյալ տարածքներից եւ հարկադիր տեղահանվածների վերադարձը։

Հայկական կողմն իր հերթին առաջ է քաշել երկու հարց, կապված Ղարաբաղի կարգավիճակի եւ անվտանգության հետ կապված։ Ադրբեջանցի պառլամենտականը կարծում է, որ այս կերպ Երեւանը փորձում է լուծել տարածքների վերադարձման դեպքում Ղարաբաղի կարգավիճակի եւ անվտանգության հարցը, ընդ որում, այս առումով կողմերի միջեւ դեռեւս համաձայնություն չի գոյացել։ Նասիրովը կարեւոր է համարել Մոսկովյան հանդիպումը նրանով, որ կոնկրետ համաձայնություններ են ձեռք բերվել մարդասիրական հարցերի հետ կապված։

Այս թեմայով
am