Հնարավոր է` Զելենսկին ընտրություններից հետո ցրի խորհրդարանը

Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր  Զելենսկին  չի բացառում, որ  ընտրություններում հաղթելու դեպքում կարող է վաղաժամ  ցրել Գերագույն ռադան, եթե օրենսդրությամբ սահմանված ժամկետներում տեղավորվի. հայտնում է РИА Новости-ն:

 Ռադայի ընտրությունները նախատեսված են աշնանը:

Գործող նախագահ «Պյոտր Պորոշենկոյի դաշինք» կուսակցությունը ներկայումս Ռադայում ամենամեծ խմբակցությունն ունի, իսկ Զելենսկիի «Ժողովրդի ծառա» կուսակցությունը քաղաքական դաշտում հայտնվել է նախագահական ընտրություններից առաջ:

Այս թեմայով
am