ԱԺ ղեկավարությունն «կուլտուրական» մերժել է ԼՀԿ-ին

«Հրապարակը» գրում է. «Լուսավոր Հայաստանը» սահմանադրական փոփոխությունների նախագիծ է մշակել, որը նախատեսում է ԱԺ խմբակցությունների եւ ընդդիմության դերի բարձրացում: Փաթեթը մշակվել է դեռեւս «Ելք» դաշինքի ժամանակ, եւ Նիկոլ Փաշինյանը նույնպես կողմնակից է եղել ընդդիմության դերի բարձրացմանը, սակայն հիմա, ինչպես ասում են, իրավիճակ է փոխվել, եւ իշխանության շահերից չի բխում ընդդիմությանը լծակներ տալը։

Տեղեկացանք, որ ԱԺ ղեկավարությունն օրերս «կուլտուրական» մերժել է ԼՀԿ գործընկերներին՝ ասելով, որ սահմանադրական այդ փոփոխությունները կքննարկեն ավելի գլոբալ փոփոխությունների համատեքստում»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Այս թեմայով
am