Կառավարության նիստը՝ ուղիղ. օրակարգում է նաև Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին հարցը

Մեկնարկել է Կառավարության հերթական նիստը: Օրակարգում 33 հարց է, որից 19-ը՝ չզեկուցվող, մեկը՝ գաղտնի:

Օրակարգում է Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին հարցը, սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների ձմեռային զորակոչից տարկետում տալու հարցը,  Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Բերդի զինվորական հոսպիտալ» պետական հիմնարկ ստեղծելու մասին հարցը:

Օրակարգում են նաև որպես նվիրաբերություն գույք ընդունելու և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը գույք ամրացնելու մասին, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լեռնավանի համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն նշանակելու և անցկացնելու մասին, «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու, Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը գումար հատկացնելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Գիտությունների ազգային ակադեմիայի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցերը և այլ նախագծեր:

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում է նաև գնման ընթացակարգերի կազմակերպման մասին հարցը, որը սահմանում է, որ աղբատար ավտոմեքենաների ձեռքբերման համար մեկ անձից գնման ձևով իրականացնելու դեպքում չեն կիրառվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության, 71-րդ կետի 1-ին ենթակետի` բացառությամբ կանխավճարի ապահովման ներկայացման պահանջի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները:

Այս թեմայով
am