ԼՀԿ-ն առաջարկում է տուգանել վարկ առաջարկող միջնորդներին

Հայաստանում գործում են անձինք ու կազմակերպություններ, որոնք, չունենալով վարկ տրամադրելու միջոցներ, մարդկանց համար միջնորդ են ծառայում վարկ վերցնելիս ու դրա համար մեծ տոկոսներ են սահմանում։ Թեև այս կազմակերպությունները պնդում են, որ իրենք են ազդում վարկ տրամադրելու բանկերի որոշումների վրա, բայց փաստացի ընդամենը խաբեության են դիմում։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։Խմբակցությունը նախագիծ է ներկայացրել, որով սահմանվում է այս կազմակերպություններին մինչև 4 միլիոն դրամով տուգանելու կարգը, եթե դրանք իրենց գովազդների մեջ օգտագործեն վարկ, վարկավորում և նմանատիպ այլ բառեր։

Թանդիլյանի խոսքով՝ եթե այսպիսի օրենք ընդունվի, ապա հնարավոր կլինի նույնիսկ Ֆեյսբուքում ու փողոցներում արգելել նման կազմակերպությունների գովազդն ու դրա միջոցով նվազեցնել այդ մարդկանց դիմելու գայթակղությունը։

 

Այս թեմայով
am