Ֆրանսիայում միաժամանակ ղողանջել են բոլոր տաճարների և եկեղեցիների զանգերը՝ ի նշան Աստվածամոր տաճարի հետ համերաշխության

Ֆրանսիայի բոլոր եկեղեցիների և տաճարների զանգերը ղողանջել են միաժամանակ՝ ի նշան համերաշխության հրդեհից տուժած Աստվածամոր տաճարի հետ:

Ինչպես հաղորդում է ТАСС-ը, համազգային արարողությունը սկսվել է տեղի ժամանակով 18:50-ին (Երևանի ժամանակով՝ 20:50) և շարունակվել է ավելի քան 10 րոպե: Չեն ղողանջել միայն Աստվածամոր տաճարի զանգերը:

Փորձագետները չեն բացառում, որ կրակից եկած ջերմությունը վնասած կլինի փայտե սյուները, որոնց ամրացված են զանգերը: Անկայուն են նաև տաճարի երկու ամենաբարձր զանգակատների կառույցները:

Ֆրանսիայում եկեղեցիների ղողանջները լսվել են ճիշտ այն պահին, երբ երկու օր առաջ՝ ապրիլի 15-ին, բռնկվել է հրդեհը, որը հաջողվել էր մարել միայն հաջորդ առավոտյան:

Այս թեմայով
am