Վերին Լարսը փակ է տրանսպորտային միջոցների երթևեկության համար

Վրաստանի Ճանապարհային ոստիկանության դեպարտամենտի տեղեկատվությամբ` միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Կոբի-Գուդաուրի հատվածում ձնաբքի և սողանքների պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է:

Ինչ վերաբերում է Մցխեթա-Գուդաուրի ճանապարհին, տրանսպորտային տեղաշարժն այստեղ իրականացվում է առանց սահմանափակումների:

Այս թեմայով
am