Ուզում է՝ 5 հազար հոգով գնան, քամին քարից ի՞նչ պիտի տանի, դա վնաս է երկրին, ժողովրդին, տնտեսությանը․ Գ․ Ծառուկյանը՝ հարկային ստուգումների մասին

«Ստուգում եք, գնացե՛ք ստուգեք, ինչքան ուզում եք, օրենքի առաջ բոլորը հավասար են: Էնտեղից դուրս չեն գալիս: Օրը գալու է` ստուգումներն ավարտվեն, ու ես լրագրողներին հավաքելու եմ, ներկայացնեմ ամբողջը փաստաթղթավորված»,- այսօր ԱԺ նիստի ընդմիջման ժամանակ հարկային ստուգումների վերաբերյալ լրագրողներին ասաց Գագիկ Ծառուկյանը:

Իսկ ԱԺ-ում տիրող լարված մթնոլորտի վերաբերյալ հարցին պատասխանեց. «Եթե որոշ պատգամավորներ չեն տիրապետում, պատգամավոր են դարձել Նաիրա Զոհրաբյանի ասած` գիտեք ում շնորհիվ, ու էստեղ են, մենք էստեղ ենք և ուզում ենք լուծում տալ հարցերին:

Հեղափոխությունը, որ կատարվել է, սիրո հեղափոխությունը, խոստումներ է, որպեսզի իսկական հեղափոխություն լինի, պետք է տնտեսական հեղափոխություն անել»:

Գագիկ Ծառուկյանը լրագրողներին հորդորեց նաև հարցի պատասխանը լսել մինչև վերջ ու պրովոկացիոն հարցեր չտալ`հիշեցնելով՝ «Ծառուկյանն իր ասածների տակ կարա ստորագրի, Ծառուկյանը ցանկացած հարցի կարող է պատասխանել, Ծառուկյանն արհեստական փչած, սարքած չէ, ես 0-ից եմ սկսել ու դառել, ժողովրդի հետ մեծացած, իրանց հոգսերից տեղյակ»:

Կրկին անդրադարձավ ցեմենտի գործարանին՝ հիշատակելով ծանոթ-բարեկամ-շահեր եռամիասնությունը, իսկ թե ի՞նչ ծանոթ- բարեկամի մասին էր խոսքը, հորդորեց հարց ուղղել հանձնաժողովի նախագահին.

«Գնացե՛ք, հանձնաժողովի նախագահին հարցրե՛ք, երեկ երեկոյան Սարգսյանը, Թունյանը, Սիսեղյանը և ևս մեկը հանդիպեցին, էդ 4-րդ մարդը ո՞վ էր և ո՞ւմ անձնական շահերն էր ուզում պաշտպանել: Ես իմ ժողովրդի, աշխատողների ցավը տանեմ, ես իրանց հետ հանդիպման էլ եմ գնալու»:

Այս թեմայով
am