Մի հատ ետ նայեք, տեսեք, թե ինչ է ասել Նիկոլ Փաշինյանը նախկինում. Մարուքյանը՝ Իմ քայլի պատգամավորին

Պատգամավորների՝ քրեակատարողական հիմնարկներ մուտք գործելու վերաբերյալ և դրան արգելք հանդիսացող խաչընդոտների վերաբերյալ ԵԼՔ խմբակոցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը և մենք միասին նախագիծ ենք բերել, որը մերժվել է նախկին իշխանությունների կողմց: Հիմա նույն նախագծի մասին խոսվում է, ասում եք, որ պոպուլիզմ է: Մի հատ քաղաքական հետագիծ ունեցեք, տեսեք, թե ով ինչ է ժամանակին ասել, Համազասպ: Մի քիչ կարդացեք, սովորեք, տեսեք, թե ով ինչ է խոսել ժամանակին, չափ ու սահման կա: Այսօր՝ ապրիլի 16-ին, խորհրդարանում հայտարարեց ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ դիմելով Իմ քայլի պատգամավոր Համազասպ Դանիելյանին:

Մարուքյանը հորդորեց գործ անել, ոչ թե խոսել սաբոտաժների մասին: Նրա խոսքերով, որևէ մեկը սաբոտաժ հիմա չի անում իշխանություններին:

Ավելի վաղ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը հայտարարել էր, որ երբեմնի ընդդիմադիրները նախագծեր են բերում, որոնք պոպուլիզմ են հիշեցնում: Իշխանական պատգամավորը նաև հեգնանքով խոսել էր այն մասին, որ խորհրդարանական ընդդիմադիր ուժերը մոտ են ժողովրդին:

Այս թեմայով
am