Արայիկ Հարությունյանը հիշում է, թե ինչ է տեղի ունեցել անցած տարի այս օրը

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր խցանման մեջ է եղել և այդ ընթացքում իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել այն մասին, թե ինչ էր տեղի ունենում անցած տարի` հենց այս օրը:

«Մինչև խցանումից դուրս գանք, պատմեմ, թե մեկ տարի առաջ այս պահին ինչ էր տեղի ունենում Երևանում:

Մինչև ուշ գիշեր պլանավորում էինք Երևանի կամուրջների և հիմնական փողոցների արգելափակումը: Քանի որ պլանավորումը նախօրեին ուշ էինք ավարտել, բոլոր վարորդների հետ չէինք հասցրել անձամբ խոսել: «Բիֆոռում» հավաքված սկսեցինք հեռախոսով կապվել վարորդների հետ: Պարզվեց` անխտիր բոլորիս հեռախոսները լսել էին ու գիտեին ակցիայի մասնակիցների մեծ մասին: Ես էլ պետք է կապ պահեի առավոտյան բոլոր վարորդների հետ:

6:30-ին արթնացա մեր ընկերներից մեկի զանգից: Բոթը հետևյալն էր` ոստիկանությունն ինձ արգելափակել է մեր բակում, մեքենաս տանում են տուգանային: Հետո զանգերը սկսեցին հաջորդել մեկը մյուսին. նույն իրավիճակն էր: Այդուհանդերձ վարորդների մի մասին հաջողվել էր իրականացնել ակցիան: Իսկ ի՞նչ եղավ հետո, շատերիդ է հայտնի:

Հ.Գ. Իսկ ժամեր անց բոլոր մեքենաները հատ-հատ դուրս էի հանում ոստիկանությունից` Արմեն Խաչատրյանի օգնությամբ և աջակցությամբ»,- գրել է Արայիկ Հարությունյանը:

Այս թեմայով
am