Կառավարության կառուցվածքի փոփոխություն, ՍԴ դատավորի, ՀԾԿՀ նախագահի ընտրություն. ԱԺ նիստ

Մեկնարկել է ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստը, որի ընթացքում պատգամավորները կքննարկեն Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը:

Ազգային ժողովի հերթական նիստի օրակարգում է նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով նախատեսվում է կրճատել նախարարությունների թիվը, ինչպես նաև առաջին փոխվարչապետի պաշտոնը:

Հերթական նստաշրջանի օրակարգում ևս մեկ ընտրություն է ընդգրկված. Օրենսդիր մարմնի ներկայացուցիչները կընտրեն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ. այս պաշտոնի համար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը:

Այս թեմայով
am