Այրվող Փարիզի Աստվածամոր տաճարի ֆոնին ֆրանսիացիները ծնկի են իջել և «Ավե Մարիա»-ն երգել (լուսանկարներ)

Բրիտանական Daily Mail պարբերականը հրապարակ է ուշագրավ տեսանյութ, որում ներկայացված է՝ ինչպես են Փարիզի բնակիչները ծնկի գալիս ու երգում «Ավե Մարիա» երգը հրդեհվող Փարիզի Աստվածամոր տաճարի ֆոնին:

Լուսադեմին արված հուզիչ տեսանյութն արագորեն տարածվել է համացանցում: Ֆիքսված կադրերում երևում է՝ ինչպես են կրակի ագահ լեզուները կուլ տալիս պատմական շինությունը, մինչդեռ հավաքված ամբոխը շարունակում է երգել:

«Ես հաճախ եմ այստեղ գալիս և ներս եմ մտնում նույնիսկ, եթե ներսում պատարագ չի մատուցվում: Սա արտասովոր վայր է, Ֆրանսիայի պատմության անքակտելի մասնիկը: Այն Ֆրանսիայի քաղաքական, մտավոր և հոգևոր խորհրդանիշն է»,-նշել է ներկաներից մեկը:

Այս թեմայով
am