Հրդեհ Երուսաղեմի Տաճարի լեռան վրա

Երուսաղեմի Տաճարի լեռան վրա հրդեհ է բռնկվել։ Հրդեհի տեսագրությունը հայտնվել է սոցցանցերում։Հրդեհը սկիզբ է առել Ալ-Աքսա մզկիթի անվտանգության հսկիչ կետում։ Հրշեջներին հաջողվել է արագ մարել կրակը։

Տուժածների մասին տեղեկություններ չկան։ Հրդեհի բռնկման պատճառները հայտնի չեն։ Փաստի առթիվ հետաքննություն է կատարվում։

Նշվում է, որ հրդեհը բռնկվել է Փարիզի Աստվածամոր տաճարում սկսված հրդեհի հետ միաժամանակ, սակայն վերջինս լուսաբանման առումով ստվեր է գցել Երուսաղեմում տեղի ունեցածի վրա։

 

Այս թեմայով
am