Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհի մարման ժամանակ փրկարար է վիրավորվել

Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհի մարման ժամանակ մեկ հրշեջ-փրկարար է վիրավորվել: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի մայրաքաղաքի փրկարարական բրիգադի ղեկավար Ժան Կլոդ Գալեն, հաղորդում է Lenta.ru-ն:

Ըստ նրա` փրկարարը լուրջ վնասվածքներ է ստացել: Գալեն ասել է, որ գիշերը հրշեջներին առավել ծանր ժամեր են սպասվում, քանի որ շենքի ներսում կոնստրուկցիաների փլուզման վտանգ կա:

Սիտե կղզում, որտեղ գտնվում է Աստվածամոր տաճարը, մոտ 400 փրկարար է աշխատում: «Հրշեջները հերոսական պայքար են մղում կրակի դեմ` փրկելու այն, ինչ հնարավոր է»,- Twitter- ում գրել է Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը:

Նշենք, որ ավելի վաղ Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհի հետևանքով վիրավորներ չկան:

Այս թեմայով
am