Տիգրան Ավինյանը չկարողացավ անցկացնել իր թեկնածուին

Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկել է Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը: Սակայն, ըստ շրջանառվող տեղեկությունների, մինչ այս պաշտոնի համար պայքարել է գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող Գեղամ Գեւորգյանը, որին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է հովանավորել, սակայն, այնուամենայնիվ, Փաշինյանի թեկնածուն է ներկայացվել ԱԺ հաստատմանը:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Գարեգին Բաղրամյանը, սակայն, նշել է. «Չգիտեմ նման բանի մասին»: Իսկ ինքը՝ Գեղամ Գեւորգյանը, նշել է. «ՀԾԿՀ նախագահի թեկնածուի անունն արդեն ուղարկվել է Ազգային Ժողով: Նա Գարեգին Բաղրամյանն է: Նա շատ լավ ընկեր է, ես շատ ուրախ եմ դրա համար եւ երբեք չեմ պայքարել այդ պաշտոնի համար: Այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Այս թեմայով
am