Դավիթ Սանասարյանի եւ Ադյանի միջեւ առերեսում է եղել. Ադյանը զարմացած է. «Ինչո՞ւ են միայն ինձ բռնել»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մեր տեղեկություններով՝ օրերս առերեսում է տեղի ունեցել Դավիթ Սանասարյանի ու ՊՎԾ աշխատակից Սամվել Ադյանի միջեւ, ով կալանավորվել է դիալիզի ապօրինի մրցույթում հաղթած «Զորաշենի» գործով։

Ադյանն առերեսման ժամանակ ասել է, թե «Դավիթ Սանասարյանը տեղյակ է եղել, որ «Զորաշենով» մենք գործ ենք անում»։ Փաստորեն, ուղիղ չի ասել, որ Սանասարյանը կոռուպցիոն գործարքի մասնակից է, բայց շեշտել է, որ տեղեկացված է եղել, ու զարմանք է հայտնել, թե ինչու են միայն իրեն «բռնել»։Թերեւս այս առերեսումն է պատճառը, որ կրկին լուրեր են շրջանառվում, որ Սանասարյանին ազատելու են աշխատանքից եւ անգամ կալանավորելու են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Այս թեմայով
am