Կրակոցներ Երևանում. հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 3 քաղաքացի, մեկը մահացել է

Երևանում կրակոցներ են հնչել, Միքայելյանի անվան վիրաբուժության հիվանդանոց է տեղափոխվել հրազենային վնասվածքներով 2 երիտասարդ տղա

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, նրանցից մեկը, ով կլինի մոտ 30 տարեկան, ծանր գանգուղեղային հրազենային վնասվածք է ստացել, և վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մյուս երիտասարդը, ով 23-25 տարեկան կլինի, ձախ բազկի շրջանի հրազենային վնասվածք է ստացել:

1 հոգի էլ հրազենային վնասվածքներով տեղափոխվել է 8-րդ հիվանդանոց: Այնուհետև հայտնի է դարձել, որ վիրավորներից մեկը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է:

Աղբյուրի տեղեկություններով՝ դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված 4 պարկուճ, 1 գնդակ և արնանման հետքեր:Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեկան օր․-ի 34-104 հոդվածի, 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Այս թեմայով
am