Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը մարվել է․ տաճարի վերականգնման համար դրամահավաք է սկսվել

Ժամեր տևած հրդեհաշիջման աշխատանքների արդյունքում Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհը մարվել է։ Հրդեհը լիովին ոչնչացրել է տաճարի տանիքը, սրածայր գագաթն ու ժամացույցը։ Այս մասին հայտնում է Figaro-ն։Հրշեջները շարունակում են հովացնել տաք կոնստրուկցիաները, որպեսզի հրդեհը չվերսկսվի։ Հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ մեկ հրշեջ է տուժել։ Հրդեհի ժամանակ հասցրել են տաճարից դուրս բերել Փշե պսակը, որը խաչելությունից կարճ ժամանակ առաջ եղել է Հիսուսի գլխին։

Ապրիլի 16-ին կսկսվի դրամահավաք՝ տաճարի վերականգնման աշխատանքների համար։ Դրամահավաքի մեկնարկի մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ նշելով, որ Աստվածամոր տաճարը ֆրանսիացիների պատմությունն է, գրականությունը, հոգու մասնիկը։

Line Press ֆրանսիական գործակալությունն իր թվիթերյան էջում հրապարակել է տեսանյութ այրվող տաճարի ներսից։

 

Այս թեմայով
am