«Սարսափելի» է․ Անն Իդալգոն Աստվածամոր տաճարի տարածքում է

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Twitter-ի իր էջում դեպքն անվանել է «սարսափելի» և կոչ է արել այդ տարածքում գտնվող մարդկանց պահպանել անվտանգության կանոնները և չանցնել հրշեջների տեղադրած արգելապատնեշը:Նա այս պահին նախագահ Էմանուել Մակրոնի հետ Աստվածամոր տաճարի տարածքում է։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրդեհի պատճառով չեղարկել է նախատեսված ելույթը: Ի դեպ, անցյալ տարի Ֆրանսիայի կաթոլիկ եկեղեցին միջոցներ էր հանգանակել Փարիզի Աստվածամոր տաճարի վերանորոգման աշխատանքների համար:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհ է բռնկվել:Կրակն ընդգրկել է տաճարի վերին հարկերը։ Հրդեհի բռնկման հետևանքով ժամացույցն ու աշտարակի սրաձողը փլուզվել են։ Շենքի կրող կոնստրուկցիան ևս կրակով է պատված։

 

Այս թեմայով
am