Կրակոցներ Երևանում. հրազենային վնասվածք ստացած երիտասարդներից մեկը մահացել է. Shamshyan.com

Երևանում կրակոցներ են հնչե, Միքայելյանի անվան վիրաբուժության հիվանդանոց է տեղափոխվել հրազենային վնասվածքներով 2 երիտասարդ տղա:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, նրանցից մեկը, ով կլինի մոտ 30 տարեկան, ծանր գանգուղեղային հրազենային վնասվածք է ստացել, և վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մյուս երիտասարդը, ով 23-25 տարեկան կլինի, ձախ բազկի շրջանի հրազենային վնասվածք է ստացել:

1 հոգի էլ հրազենային վնասվածքներով տեղափոխվել է 8-րդ հիվանդանոց: Այնուհետև հայտնի է դարձել, որ վիրավորներից մեկը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է:

 

Այս թեմայով
am