2012-ից սկսած իմ գործունեության մեջ եղել են կռիվներ, բախումներ, հարձակումներ. Կարեն Անդրեասյան

«2012 թ․-ից սկսած իմ գործունեության մեջ եղել են կռիվներ, բախումներ, հարձակումներ, Ազգային ժողովում իշխանական պատգամավորների հետ խնդիրներ, և ի վերջո բոլոր պատասխաններից հետո մնաց ամենամեծ պատասխանը, դա իմ հրաժարականն էր»,- ասել է մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում:Կարեն Անդրեասյանը նշեց, որ պաշտոնը ստանձնելուց չի մտածել, որ կարող են խնդիրներ առաջանան, քանի որ 2008 թ․-ի մարտի 1-ից հետո նշվում է, որ ցանկություն կա, որ պետությունը և հասարակությունը գան երկխոսության:

Մարդու իրավունքների նախկին պաշտպանի խոսքով՝ իրեն այդ պաշտոնին նշանակելիս կարևոր է եղել իր փորձը, իր կրթությունը և 2011-2013 թթ․ նա տեսել էր դրական շունչ իր հանդեպ, որ իրեն ցանկացել են լսել, սակայն 2013 թ․-ից հետո շատ բան երկրում սկսվեց փոխվել:

 

Այս թեմայով
am