Մերկելը Նեթանյահուին հիշեցրել է երկու պետությունների սկզբունքի մասին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շնորհավորել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին վերընտրվելու կապակցությամբ եւ ընդգծել երկու պետությունների սկզբունքի հիման վրա իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատելու անհրաժեշտությունը:

Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ընթացքում Մերկելը պնդել է երկու պետությունների սկզբունքի հիման վրա կարգավորման արդիականության պահպանման մասին՝ նշելով, որ դա պետք է լինի միջազգային ջանքերի նպատակը: Նա նաեւ պատրաստակամությունն է հայտնել սերտորեն աշխատել Իսրայելի նոր կառավարության հետ:


Իր նախընտրական քարոզարշավի վերջին փուլում Նեթանյահուն առաջին անգամ խոստացել էր անեքսիայի ենթարկել Արեւմտյան ափի օկուպացված տարածքները:

Երկու պետություններ երկու ժողովուրդների համար՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունում դիրքորոշումների ընդհանուր անվանումը, որը ենթադրում է Պաղեստին պետության ստեղծմամբ հակամարտության ավարտ՝ Հորդանանի եւ Միջերկրական ծովի միջեւ Իսրայել հրեական պետության հետ մեկտեղ:

 

Այս թեմայով
am