Արդյո՞ք կոռուպցիան վերացել է Հայաստանում՝ ոչ, արդյո՞ք մոնոպոլիաները վերացել են Հայաստանում՝ ոչ․ Թևան Պողոսյան

Ներքին քաղաքական անհանգստություններ մինչև տարվա վերջ ԱԺ նախկին պատգամավոր, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը չի կանխատեսում, փոխարենը նա վստահ է՝ Ադրբեջանից եկող սպառնալիքները չեն վերանալու։

«ԱԺ առաջին նիստին հայտարարվեց, որ մինչև ապրիլ պետք է առնվազն 100 օրենք կամ օրենքի նախագիծ ընդունվի։ Դա նշանակում է, որ սեպտեմբերից մինչև մարտ այդ նախագծերը պետք է քննարկվեն, ընդունվեն։ Տնտեսությունը պետք է զարկ տա ակտիվ աշխատանքներին։ Կառավարությունը փորձելու է ակտիվ սարքել կառավարության նիստերը, բայց ինչպիսի արդյունքներ կլինեն՝ դժվարանում եմ ասել»,- Meganews լրատվականի հետ զրույցում ասաց Պողոսյանը։

Թևան Պողոսյանը վստահ է, որ քաղաքական աշունը ակտիվ ու թեժ է լինելու։ Անդրադառնալով կառավարության գործունեության մեկ տարվա աշխատանքին՝ Պողոսյանը նշեց, որ փոփոխություններ եղել են այո, բայց արդյունքներ դեռևս ոչ մի հասարակ քաղաքացու համար էլ տեսանելի չեն։

«Բարեփոխումներին պետք է հետևողական լինել։ Մինչ օրս ունենք ավելի շատ ակտիվ կամ  հասարակության հետ շփվող կառավարություն, բայց պետք է գիտակցենք, որ միայն ակտիվ շփումները խնդիրները չեն լուծում։ Արդյո՞ք կոռուպցիան վերացել է Հայաստանում՝ ոչ, արդյո՞ք մոնոպոլիաները վերացել են Հայաստանում՝ ոչ։ նոր գաղափարներ նախաձեռնվո՞ւմ են՝ ինչ-որ չափով այո։ Կան փոփոխություններ, բայց դրանց արդյուքնները դեռ տեսանելի չեն»,- եզրափակեց Թևան Պողոսյանը։

Այս թեմայով
am