Էդմոն Մարուքյանը ոստիկանությունում Էդգար Ծատինյանին խոշտանգման հանցակազմի մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն:

Այս մասին պատգամավորը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

«Սիրելի՛ քաղաքացիներ,

Քիչ առաջ իմ կողմից ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին է ուղարկվել հանցագործության մասին հաղորդում՝ կապված քաղաքացի Մարիամ Մկրտչյանի կողմից երկու օր առաջ կատարված՝ իր եղբող մահվան դեպքի մանրամասների հետ։

Նշեմ, որ տիկին Մկրտչյանի կողմից ներկայացված հանգամանքների վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել խոշտանգման որակյալ հանցակազմի (ՀՀ քր․ օր․ 309.1-ին հոդվածի 2-րդ մաս) առկայության մասին»,-գրել է Մարուքյանը՝ կից կարող եք տեսնել հաղորդումը՝ ամբողջությամբ:

Հիշեցնենք, որ օրերս ֆեյսբուքյան օգտատեր Մարիամ Մկրտչյանը գրառում էր կատարել՝ նշելով, որ օրեր առաջ նախկինում դատապարտված իր եղբորը ոստիկանները բերման են ենթարկել, բռնություն կիրառել նրա նկատմամբ և ստիպել սուտ ցուցմունք տալ՝ սպառնալով, թե թմրանյութով տոպրակ կգցեն գրպանը:

Գրառման մեջ նշվում էր, թե Էդգար Ծատինյանը անճարությունից կուլ է տվել թմրանյութով տոպրակը, որից հետո վատացել է նրա ինքնազգացողությունն, ու նրան տեղափոխել են հիվանդանոց:

Այս թեմայով
am