«Կհանդիպենք ապրիլի 24-ին». ֆրանսիացի պատգամավորը Չավուշօղլուին հիշեցրել է Հայոց ցեղասպանության մասին

Թուրքական Անթալիայում ՆԱՏՕ-ի անդամ երկրների խորհրդարանական վեհաժողովի սեմինարի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և ֆրանսիական պատվիրակության ղեկավար, պատգամավոր Սոնյա Քրիմիի միջև:

Երբ Չավուշօղլուն քննադատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի օր հռչակելու որոշումը, ֆրանսիացի պատգամավորներն ի նշան բողոքի լքել են դահլիճը:

«Դուք չեք կարող պատմությունը փոխել այնպես, ինչպես ցանկանում եք: Կհանդիպենք ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը»,-ասել է ծագումով թունիսցի պատգամավորն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ:

Ինչ վերաբերում է Չավուշօղլուի ելույթին, ապա թուրք պաշտոնյան ասել է, որ Անկարան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, սակայն ընդունում է, որ Առաջին աշխարհամարտի տարիներին «երկու կողմից» էլ զոհեր են եղել: Բացի այդ, նա առաջարկել է այս հարցով հայ, թուրք և միջազգային փորձեգետներից կազմված հանձնաժողով ստեղծել:

Այս թեմայով
am