Լյովա Երանոսյանի հարազատների մասնակցությամբ միջադեպի փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել. դատախազություն

ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Լյովա Երանոսյանի մասնակցությամբ գրանցված միջադեպի առթիվ քրեական գործ է հարուցվել:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը. «Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 118-րդ հոդվածի հատկանիշներով՝ ծեծ»:

Հիշեցնենք, որ դեպքի մասին Shamshyan.com-ը հայտնել էր` նշելով, որ ապրիլի 7-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևան քաղաքում, որի մասնակիցները ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանի տղան և փեսան են եղել: Տուժողը ոստիկաններին հայտնել է, որ վերջիններս իրեն ծեծել են գեներալ-մայոր Լևոն Երանոսյանի հրահանգով, ով այդ ամենին ականատես է եղել:

Այս թեմայով
am