Գարիկ Սարգսյանը չի պատրաստվում հրաժարական տալ․ նրա խորհրդականը լսել է տեղեկություններ մարզպետի հրաժարականի մասին

«Մարզպետ Սարգսյանը, բնականաբար, չի պատրաստվում հրաժարական տալ, իսկ այն տեղեկությունների վերաբերյալ, թե Կառավարությունում դժգոհ են իր աշխատանքից, մենք մեկնաբանություն տալ չենք կարող: Կառավարության և վարչապետի կողմից իր առաջ նման հանձնարարական չի դրվել»,-Politik.am-ի հետ զրույցում ասաց Արարատի մարզպետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակիցը` անդրադառնալով մամուլում հայտնված այն տեղեկություններին, ըստ որոնց՝ Գարիկ Սարգսյանի աշխատանքից դժգոհ են կառավարությունում, և նա առաջիկայում պատրաստվում է հրաժարական տալ։

Նշենք նաև, որ մեզ հետ կարճ զրույց ունեցավ մարզպետի խորհրդական Արմենակ Բաղիրյանը, ով ասաց, որ ինքը ևս տեղեկություններ լսել է, թե մարզպետը պետք է հրաժարական տա, բայց իր խոսքով՝ դա որևէ մեկը ոչ կարող է հերքել, ոչ հաստատել:

Այս թեմայով
am